Ներքին էներգիա

 

  • Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

  • Ինչ է ջերմանաքանակը:
    Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում:
  • Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:Շ
    Ջոուլ(Ջ),ԿՋ(1000Ջ) և ՄՋ(1000000Ջ)
  • Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:
    Նույն զանգվածի եռման ջուր ստանալու համար ավելի շատ ջերմաքանակ է պահանջվում,քան գոլ ջրի:
  • 1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:
    2լ ի դեպքում ավելի շատ ջերմաքանակ կկորի: 
  • Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:
    Պղնձե ձողի երկայնքով մոմով ամրացնենք լուցկու մի քանի հատիկ:Ձողի մի ծայրը տաքացնենք:Տաքանալու ընթացքում մոմը սկսում է հալվել,և լուցկու հատիկները հեռթով պոկվում են ձողից:
  • Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:
    Մետաղներ`Երկաթ,արծաթ,պղինձ լավ ջերմահաղորդիչներ են:
    Վատ ջերմահաղորդիչներ են`հեղուկները,շատ ավելի վատ`գազերը և բուրդը,բամբակը և խցանը:
  • Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:
    Օդը վատ ջերմահաղորդիչ է,որովհետև գազերը վատ ջերմահաղորդիչներ են:Դա բացատրվում է նրանով,որ նրանց մեջ մոլեկուլների հեռավորությունները շատ մեծ են,մոլեկուլների բախումները հազվադեպ են,հետևաբար էներգիան չափազանց դանդաղ է փոխանցվում մի մոլեկուլից մյուսին:
  • Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:
    Ցածր ջերմահաղորդականությամբ նյութրը օգտագործվում են որպես ջերմամեկուսիչներ:Օրինակ`աղյուցե պատերը սենյակի օդը լավ են պահպանում սառչելուց,պատուհանի կրկնակի ապակիները`բաժանված օդի շերտով,լավ են ջերմամեկուսացնում:
  • Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչու:
    Իմ կարծիքով ջերմահաղորդականությունը հնարավոր չէ վակումում,որովհետև ջերմահաղորդականության համար անհրաժեշտ են մոլեկուլներ իրենց կինետիկ էներգիայով:

 

 

Leave a comment