Ֆեմինիզմ

Ֆեմինիզմը տարբեր շարժումների նման ունի բազմակողմանի տեսություններ: Կախված ժամանակաշրջանից, երկրից, սոցիալական, տնտեսական, քաղաքական վիճակից՝ տարբեր ձևեր է ստացել։ Ֆեմինիզմը իր տարբեր դրսևորումներով ելնում է ընդհանուր հավատից, որ մարդիկ` մասնավորապես կանայք և տղամարդիկ ունեն հավասար հնարավորություններ և փորձում է տարբեր ոլորտներում վերականգնել այդ հավասարությունը, որը շատ անգամ պատմական ընթացքում նվազել է:

Աշխարհում ֆեմինիզմը շատ տարածված շարժում է, որի նպատակն է՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների: Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։
Իմ կարծիքով այս շարժումը ունի մեծ իմաստ, և ինձ թվում է վաղ թե ուշ երկրները կընդունեն սեռական հավասարությունը, շատ մարդիկ ունեցել են մեծ դեր այս շարժման մեջ օրինակ՝1790-ական թթ–ին երկու կարևոր գրություններ էին տպվել։ Առաջինը Մերի Ուոլսթոնքրաֆթի (Mary Wollstonecraft) «A Vindication of the Rights of Woman» աշխատանքն էր (խմբ. հայերեն՝ «Ի պաշտպանություն կնոջ իրավունքի», 1792)։
Ֆեմինիզմը շատ կարևոր շարժումա մեր օրերում, քանի որ կանանց իրավունքները իսկապես ոտնահարված են, օրինակ՝2010 թվականին 158 երկիր հաղորդել է այն մասին, որ իրենց օրենքներով կնոջ ամուսնանալու նվազագույն տարիքը՝ առանց ծնողների կամ իշխանությունների համաձայնության, սահմանված է 18 տարեկան։ Սակայն 146 երկրներում պետական օրենքները կամ տեղական սովորույթների օրենքները թույլ են տալիս 18 տարին չլրացած աղջիկներին ամուսնանալ՝ ծնողների կամ իշխանությունների համաձայնությամբ․ 52 երկրներում 15 տարին չլրացած աղջիկները կարող են ամուսնանալ ծնողների համաձայնությամբ։ Այլ իրավիճակ է տղամարդկանց մոտ։ 180 երկրներում տղամարդկանց ամուսնանալու նվազագույն տարիքը 18 տարեկանն է։ Բացի այդ 105 երկրներում 18 տարին չլրացած տղաները կարող են ամուսնանալ ծնողների կամ իշխանության համապատասխան մարմինների համաձայնությամբ, իսկ 23 երկրներում 15 տարին չլրացած պատանին կարող է ամուսնանալ ծնողների համաձայնությամբ։
Ֆեմինիզմում նաև կա նույնքան կարևոր կետ՝ընտանեկան բռնություն, որը շատ տարածված է և հայաստանում, և աշխարհում։Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ համավարակային չափերի է հասնում։«Կանանց նկատմամբ բռնություն» հասկացվում է որպես մարդու իրավունքների խախտում և կանանց նկատմամբ խտրականության ձև և պետք է ներառի գենդերային հիմքով բռնության այն բոլոր գործողությունները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել կանանց ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական վնաս պատճառելուն, այդ թվում՝ նման գործողություններ կատարելու սպառնալիքները, հարկադրանքը կամ ազատությունից կամայականորեն զրկելը, որոնք տեղի են ունենում հանրային կամ մասնավոր կյանքում։ Եվ այս ամենը շատ վատ է, ես չեմ հասկանում ինչպես են մտածում այսպիսի մարդիկ, բայց նրանք իրենց գործողություններով ավելի և ավելի են խայտառակում արական սեռը․․․
Աշխարհում 3 կանանցից ամենաքիչը մեկին ծեծի են ենթարկել, պարտադրել են սեռական հարաբերություն ունենալ կամ այլ կերպ ասած բռնացել են իր կյանքի ընթացքում, ընդ որում բռնություն գործադրողը սովորաբար նրան հայտնի անձ է։

Leave a comment