ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 19. Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի:

Հոդված 19, խախտվում է ամեն օր։ Ամեն օր մարդիկ ենթարկվում են խոշտանգման, և դա արվում է ոչ միայն քաղաքացիների այլև օրինապահ մարմինների կողմից։ Ինձ թվում է, որ եթե դա արվում է օրինապահ մարմինների կողմից, ապա չի կարող չարվել սովորական քաղաքացիների կողմից։ Մինջև օրինապահ մարմինները չփոխեն իրենց պահվածքը, քաղաքացիներն էլ չեն փոխի։

Հոդված 24. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն:

Հոդված 24-ը նույնպես խախտվում է, քանի որ ամեն մեկը ունի իր կարծիքը, և շատ ժամանակ նրանք չեն համընկնում, և սկսվում է լեզվակռիվ, որը հետո կարող է ավելիվատ հետեվանքներ թողնել։ Ես ինքս եղել եմ ներկա այն իրավիճակներին, երբ մարդիկ տարբեր միջավայրերից լեզվակռիվ են մտնում, և սկսում են վիճել։ Իմ կարծիքով, պետք է մարդկանց զերծ խահել այդպիսի բաներից, գոնե հասարակական վայրերում։

Հավաքների Իրավունքներ


1.Հավաքի հասկացությունը

  1. Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ:

2. Հավաքը հանրային է, եթե դրան կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։

3. Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով (երթ)։

4. Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք, կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար։

5. Շինությունը բոլոր կողմերից միջնորմված և, որպես կանոն, ծածկ ունեցող տարածք է։

2.Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների առանձնահատկությունը

Ոչ հանրային, ինչպես նաև շինություններում անցկացվող հավաքների վրա տարածվում են սույն օրենքի 1-ին գլխի, ինչպես նաև սույն օրենքի 29-34-րդ հոդվածների դրույթները։

3.Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

4.Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

2. Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

5.Հավաքներին մասնակցելու իրավունքը

1. Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուրը:

2. Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։

3. Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով:

4. Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաև հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

6.Հավաքի կազմակերպիչը

1. Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։

2. Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է։ Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

3. Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ, ապա նա է կրում սույն օրենքով հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները և պարտականությունները։

7.Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

1. Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։

3. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։

4. Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Ֆեմինիզմի թեմայի ամփոփում

ՀՀ-ում գենդեռային հիմնահարցերի վերաբեյալ պետական քաղաքականության և իրավական կարգավորման հիմնական դրությունները։ՀՀ-ում վավերացվել կամ միացել է գենդերային հավասարության ապահովման գրեթե բոլոր միջազգային իրավական փաստաթղտերն ու գործիքները այդ թվում՝ ՄԱԿի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում։ՀՀն ազգային օրենսդրությունն այդ փաստաթղթերի դրույթներին համապատասխանեցնելու կամ դրանք ներպետական օրենսդրության մեջ ներառելու պարտավորությունները ստանձնել։ՀՀն ձևավորել և ապա ամբողջականացրել են գենդերային հավասարության ապահովվման գործում պարտավորությունների իրականացմանը, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովվմանը կտրականությանը ուղղված կտրականության վերացման ուղղված պետական քաղաքականությանը, կատարելագործվել է իրավական կարգավորումը։1995 թվականին ընդունված ՀՀ սահմանադրությամբ ընդանուր կարգով ամրագրվեցին անձանց իրավահավասարության տարրերն ու տղամարդկանց և կանանց հավասար իրավունքները ամուսնանալիս, ամուսնական կյանքի ընդացքում և ամուսնալուծվելիս՝ բացառելով սեռով պայմանավորված խնդրականությունը։ 2005 թվականին կատարված փոփոխություններով ՀՀ սահմանադրության մեջ կատարելագործվեցին ընտանիքի մայրության և մանկության պաշտպանությանը վերաբերվող դրույթները:ՀՀ կառավարությունը 1998 թվականին ընդունեց ՀՀում կանանց վիճակի բարելավման ծրագրի հիմնադրույթների մասին, ՀՀում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագիրը հաստատելու մասին որոշումներ։2010թ․ ՀՀ կառավարությունը հավանություն է տալի գենդեռային քաղաքականության հայեցակարգին։

Ֆեմինիզմ

Ֆեմինիզմը տարբեր շարժումների նման ունի բազմակողմանի տեսություններ: Կախված ժամանակաշրջանից, երկրից, սոցիալական, տնտեսական, քաղաքական վիճակից՝ տարբեր ձևեր է ստացել։ Ֆեմինիզմը իր տարբեր դրսևորումներով ելնում է ընդհանուր հավատից, որ մարդիկ` մասնավորապես կանայք և տղամարդիկ ունեն հավասար հնարավորություններ և փորձում է տարբեր ոլորտներում վերականգնել այդ հավասարությունը, որը շատ անգամ պատմական ընթացքում նվազել է:

Աշխարհում ֆեմինիզմը շատ տարածված շարժում է, որի նպատակն է՝ սեռերի համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների: Ֆեմինիստական շարժման կարևոր նպատակներից է կանանց համար կրթական և մասնագիտական հնարավորությունների հաստատումը, այդ իրավունքների հավասարեցումը տղամարդկանց իրավունքներին։
Իմ կարծիքով այս շարժումը ունի մեծ իմաստ, և ինձ թվում է վաղ թե ուշ երկրները կընդունեն սեռական հավասարությունը, շատ մարդիկ ունեցել են մեծ դեր այս շարժման մեջ օրինակ՝1790-ական թթ–ին երկու կարևոր գրություններ էին տպվել։ Առաջինը Մերի Ուոլսթոնքրաֆթի (Mary Wollstonecraft) «A Vindication of the Rights of Woman» աշխատանքն էր (խմբ. հայերեն՝ «Ի պաշտպանություն կնոջ իրավունքի», 1792)։
Ֆեմինիզմը շատ կարևոր շարժումա մեր օրերում, քանի որ կանանց իրավունքները իսկապես ոտնահարված են, օրինակ՝2010 թվականին 158 երկիր հաղորդել է այն մասին, որ իրենց օրենքներով կնոջ ամուսնանալու նվազագույն տարիքը՝ առանց ծնողների կամ իշխանությունների համաձայնության, սահմանված է 18 տարեկան։ Սակայն 146 երկրներում պետական օրենքները կամ տեղական սովորույթների օրենքները թույլ են տալիս 18 տարին չլրացած աղջիկներին ամուսնանալ՝ ծնողների կամ իշխանությունների համաձայնությամբ․ 52 երկրներում 15 տարին չլրացած աղջիկները կարող են ամուսնանալ ծնողների համաձայնությամբ։ Այլ իրավիճակ է տղամարդկանց մոտ։ 180 երկրներում տղամարդկանց ամուսնանալու նվազագույն տարիքը 18 տարեկանն է։ Բացի այդ 105 երկրներում 18 տարին չլրացած տղաները կարող են ամուսնանալ ծնողների կամ իշխանության համապատասխան մարմինների համաձայնությամբ, իսկ 23 երկրներում 15 տարին չլրացած պատանին կարող է ամուսնանալ ծնողների համաձայնությամբ։
Ֆեմինիզմում նաև կա նույնքան կարևոր կետ՝ընտանեկան բռնություն, որը շատ տարածված է և հայաստանում, և աշխարհում։Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ համավարակային չափերի է հասնում։«Կանանց նկատմամբ բռնություն» հասկացվում է որպես մարդու իրավունքների խախտում և կանանց նկատմամբ խտրականության ձև և պետք է ներառի գենդերային հիմքով բռնության այն բոլոր գործողությունները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել կանանց ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական վնաս պատճառելուն, այդ թվում՝ նման գործողություններ կատարելու սպառնալիքները, հարկադրանքը կամ ազատությունից կամայականորեն զրկելը, որոնք տեղի են ունենում հանրային կամ մասնավոր կյանքում։ Եվ այս ամենը շատ վատ է, ես չեմ հասկանում ինչպես են մտածում այսպիսի մարդիկ, բայց նրանք իրենց գործողություններով ավելի և ավելի են խայտառակում արական սեռը․․․
Աշխարհում 3 կանանցից ամենաքիչը մեկին ծեծի են ենթարկել, պարտադրել են սեռական հարաբերություն ունենալ կամ այլ կերպ ասած բռնացել են իր կյանքի ընթացքում, ընդ որում բռնություն գործադրողը սովորաբար նրան հայտնի անձ է։

Յունեսկօ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ ներառվելը մեծ պատիվ է համարվում: Այն մեծ պահանջարկ ունի այն երկրներում, որոնք ցանկանում են հանրահռչակել իրենց պատմական և բնության հարստությունը և տեղ գրավել համաշխարհային բեմահարթակում: Համաշխարհային ժառանգության վայրերի ցուցակը ներկայումս ընդգրկում է ավելի քան 1,000 վայր:  Մեկ այլ՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակ ստեղծվել է 2003 թ․՝ կատալոգի մեջ ներառելով ավելի շուտ սովորություններ, ավանդույթներ, պարեր, սովորույթներ և փորձառություն, քան ֆիզիկական վայրեր: Համաշխարհային մշակույթի և Բնության ժառանգության պահպանման 1972 թ․ կոնվենցիայի համաձայն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծեց այն վայրերի ցուցակը, որոնք համարվում են բացառիկ արժեքավոր: Թեպետ ցուցակագրումն ինքնաբերաբար չի հանգեցնում ցուցակի մեջ ներառված վայրերի պահպանման ֆինանսավորմանը, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն անզոր է կանխել դրանց կործանումն ու հասցված վնասը:

Յունեսկօ

Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն: ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում: Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման եւ միջմշակութային երկխոսության հասնելը:

Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մեջ են մտնում՝ Հաղպատավանք, Սանահինի վանք, Զվարթնոց, Էջմիածնի Մայր Տաճար, Գեղարդի վանք, Ազատ գետ:

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպություն: միջկառավարական կազմակերպություն, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ ապահովել:  Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը:  ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով:

Բուլինգ

Բուլինգը դա բռնություն է երեխաների հանդեպ: Գոյություն ունեն բուլինգի 5 տեսակ՝
Ֆիզիկական
Կիրառել ֆիզիկական ուժ, հարվածել, վերցնել մյուսի իրերը, կամ ջարդել դրանք, ինչ-որկերպ վնասել և այն:
Բանավոր
Ծաղրել, ճնշել, պիտակավորել(կոչել տհաճ և վատ մականուններով, որոնք կհատկանշեն վատ կողմեր)…
Հոգեբանական կամսոցիալական
Դիտավորյալ խմբից վտարել, բամբասանք տարածել, սպառնայ կամ վախեցնել:
Սեռական
Բռնի գործողություններ, ֆիզիկական բռնություն, հպումներ և այլն:
Կիբեռ
Բուլինգ համացանցի միջոցով: Որոշ առումով նաև հոգեկան: Ուղարկել ոչ կոկիկ կամ վախեցնող լուսանկարներ կամ տեսանյութեր…

Հասարակությունից տարբերվող և յուրահատկություն ունեցող մարդը կարող է ենթարկվել բուլինգի: Դա կարող է վերաբերվել հագուստին, սոցիալական դրությանը, արտաքին տեսքին և այն: Եթե ինչ-որ մեկը հագնվի այնպես, ինչպես չի լինի մեկ ուրիշի նոռմայի սահմաններում, նա կարող է այդ մարդու կողմից բուլինգի ենթարկվեր և ենթարկվում է, ինչի հիմքում ընկած է  կարծրատիպային  մտածելակերպը: Մարդիկ իրենց կազմվածքի, մաշկի գույնի, սեռի, անգամ այգության և հավատքի համար նույնպես հիմա բուլինգի են ենթարկվում ինչը ցավալի է, քանի որ մենք չենք ընտրում թե ինչպիսին լինենք:

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի՝ աշխարհում 13–15 տարեկան աշակերտների կեսը՝ 150 մլն երեխա, ասել է, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բռնության է ենթարկվել:

Երիտասարդների կրթության անբաժան մասն է դարձել բուլինգը:
Յունիսեֆը ներկայացրել է «Ամենօրյա դաս. #ՎերջԲռնությանը դպրոցներում» զեկույցը, որը ներկայացնում է հասակակիցների միջև բռնությունը: Այն վատ է անդրադառնում աշակերտների կրթության և բարեկեցության վրա թե՛ աղքատ և թե՛ հարուստ երկրներում հավասարաչափ:

Երեխան կարող է կորցնել ցանկությունը դպրոց հաճախելու, կամ վախենալ դպրոց հաճախելուց, դասընկերներ կողմից բուլինգի ենթարկվելու պատճառով: Որը բնականորեն կնպաստի կրթության վրա, ոչ լավ կողմով:

Աշխարհում մոտ 720 միլիոն աշակերտ ապրում է այնպիսի երկրներում, որտեղ բռնությունը դպրոցներում օրենսդրորեն ամբողջապես արգելված չէ: Եվ ահա թե ինչ է առաջարկում Յունիսեֆը խնդրի լուծման համար՝
· Ապահովել համապատասխան օրենսդրության առկայությունը և պահպանումը
· Ապահովել դպրոցներում բռնության կանխարգելման և խնդրի համապատասխան լուծման մեթոդների առկայությունը
· Աջակցել բռնության մասին բարձրաձայնող աշակերտներին և դասասենյակներում ու համայնքներում փոխել բռնության մշակույթը
· Դպրոցում անվտանգություն ապահովող հաջողված լուծումներին ուղղված ներդրումներն ավելի արդյունավետ ու թիրախավորված դարձնել
· Հավաքագրել դպրոցներում կատարվող բռնության մասին տվյալները ավելի արդյունավետ ու տեսակավորված կերպով: