Գրիգոր Զոհրապ

Պատմվածքի հերոսը ծերունի Հուսեփ աղան, միջահասակ, ալեհեր մարդ է: Եղել է վաճառական, ապա խանութպան: Սակայն հիմա այլևս ոչ վաճառական է, ոչ էլ խանութ ունի: Ուրիշների առևտրի միջնորդությամբ է զբացված՝ խանութից խանութ տանելով պասմայի ու ճերմակեղենի մատուցումների ուպահանջումների անհամաձայնելի ու հակառակորդհավաքածուները: Պարտքերը թույլ չեն տալիս հոգալհանապազօրյա կարիքները: Նա չի կարողանում ապահովել իր երկու դստրերիապրուստը։ Ամեն օր ելնում է տանից անհույս՝ ուսին գցելով իր տոկուն պայուսակը
Պայուսակը միաժամանակ Հուսեփ աղայի հոգսերի ընկերն է, այդ հոգսերիխորհրդանիշը: Այն, ինչպես մի դանայան տակառ, կլանել էր ծերունու երեսուն տարիների հոգնությունը, գործն ու վաստակը:
Այդ պայուսակի հատակն իջնող ամեն բան անհետ կորում էր, անվերադարձ չքանում ասես հուշ ու հիշատակի ոչ մի նշույլ չպահող անցյալում: Կարիքն է եղել երեսուն տարիների ընթացքում Հուսեփ աղայի տերն ու տիրակալը։ Տիրակալ, որի հագուրդը նա չի կարողացել բավարարել:
Այժմ ծանր ժամանակ է: Քաղցից տառապող դուստրերը տանը սպասում են իրենց հորը: Սակայն Հուսեփ աղան չունի դրամ, և պայուսակը դատարկ է: Տան ողջ ունեցվածքը վաճառելուց հետո նա գալիս է Պոլիս: Սակայն ոչինչ չի կարողանում գնել, իսկ առանց գնումների չի կարող բռնել տան ճամփան: Նա թափառում է Պոլսի փողոցներով: Կամուրջը հասած, կանգ է առնում: Տասը փարա չունի, որ վճարի կամուրջն անցնելու համար: Նաև նկատում է, որ պայուսակը թողել է ինչ-որ տեղ:

Վերջին տեսարանը ներկայացնում է իրեն ջրում խեղդամահ արած Հուսեփ աղայի: Նրա գլխավերևում լուսինն է, որը հիշեցնում է արծաթե մետաղադրամ, իսկ կողքին է պայուսակը, որն այլևս դատարկ չէ, քանի որ ինքնասպանը լցրել է այն ծանր քարերով:

Leave a comment