Գրիգոր Զոհրապ

Շատ եմ ծիծաղել վերջին պարբերություններն ընթերցելիս։ Ամեն ինչ ասես հանկարծակի աղավաղվեց, ստիպված եղա նորից մտքումս վերարտադրել ու վերլուծել պատմությունը։

Նովելն այսպիսին պետք է լինի։ Կատարյալ օրինակ է, օրինակ, որում երկու պարբերությունն ամեն ինչ տակնուվրա է անում։
Իմ սիրելի մասը՝ Մի փոքր էլ կանգնած մնալուց հետո լույսը լրիվ բացվում է։ Պարզվում է, որ հեղինակն ամբողջ գիշեր նայել էր մի ռեհանի թփի, երազել դրա մասին, սակայն նա այդպես էլ չի փոշմանում, այլ ուրախ է, որ այդ ռեհանի թուփն իրեն մի գիշեր այդքան երջանկացրեց, ավելի, քան սրտին մոտ բոլոր բարեկամները կարող էին երջանկացնել։

Leave a comment