Ճամփորդություն դեպի Սիսիան

Ես արդեն երկար ժամանակ ճամփորդում եմ, բայց այսպիսի հրաշք ճամփորդությունները այդքան էլ շատ չէին։ Այս անգամ մենք այցելեցինք Սիսիան, որը շատ գեղեցիկ և հետաքրքիր վայր էր։ Առավոտը շարժվելով մենք շատ երկար ճանապարհ ունեցանք, կանգառներ, և վերջապես հասանք Գոմք գյուղ։ Այնտեղ մենք հանդիպեցինք Գոմքի բարի և հյուրընկալ մարդկանց հետ, որոնք մեզ ուղեկցեցին դեպի <<Վանքաձոր>>։ Գոմքից շարժվելով ,մենք ուղղվեցինք դեպի Որոտնավան հանգստյան տուն, ճանապարհին այցելելով Մելիք Թանգու կամուրջը։ Հասնելով մենք ունեինք վախեր Սիսիանում կատարվող իրավիճակի վերաբերյալ, բայց ամեն ինչ շատ լավ էր։ Հասնելով Որոտնավան մենք շատ զարմացանք, Որոտնավան հնգստյան տունը շատ գեղեցիկ, հարմարավետ և հրաշք վայր էր։ Մարդիկ մեզ ընդունեցին շատ ջերմ, և ուրախ։ Երկրորդ օրվա սկսվելով մենք բարձրացանք և արտասանեցինք։ Շատ հոգնած վերադառնալով, մենք իջանք բակ, և լռության մեջ, շատ հանգստացնող և հովացնող եղանակին հանգստացանք, և դուրս եկանք։ Առաջին վայրը ,որը այցելեցինք ,Որոտնավանքն է։ Երբ բարձրացանք Որոտնավանք, հանդիպեցինք մարդկանց, որոնք մատաղ էին անում։Նրանք շատ ջերմ և հետաքրքիր զրույց սկսեցին մեզ հետ, հետո մենք պետք է շարժվեինք դեպի Տոլորսի ջրամբար -նավարկություն Սբ Հռիփսիմե եկեղեցի, բայց ջրի մակարդակի բարձրացման խատճառով վանքը թաղվել էր ջրի տակ, և մենք ուղղակի չկարողացանք այցելել այդ վայը։ Շաքիի ջրվեժի ճանապարհին, մենք անհամբերությամբ սպասում էինք հասնելուն, և շատ գոհ մնացինք, շատ գեղեցիկ և հրաշալի վայր էր, այդպիսի գեղեցկություն տեսնելը, ամպայման է։

Առշավանքը մենք վերջացրեցինք Նորավանքում, որը շատ գեղեցիկ և հետաքրքիր վայր էր։

Leave a comment